Շրջափակման մի քանի ամիսներից հետո Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունը Արցախի հայերի դեմ խափանում է միջազգային հանրության՝ ամուր խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։ Այս մասին Х-ի իր միկրոբլոգում գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբիելյուս Լանդսբերգիսը։

«Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը եւ սկսել երկխոսություն Բաքվի եւ արցախահայերի միջեւ՝ որպես խաղաղ համակեցության միակ ճանապարհ»,- նշել է նա։