Բելառուսի Հանրապետությունում խորապես մտահոգված են Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի սրմամբ, որն ուղեկցվում է մարտական գործողություններով: Այս մասին ասվում է Բելառուսի ԱԳՆ հայտարարության մեջ։

 «Հաստատակամորեն ելնում ենք նրանից, որ ամենաբարդ հակամարտությունների երկարաժամկետ և կայուն լուծումը հնարավոր է բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով։ Այս կապակցությամբ բոլոր կողմերին կոչ ենք անում անհապաղ գործուն միջոցներ ձեռնարկել կրակը դադարեցնելու և մարդկանց զոհերը կանխելու համար։ Դրա համար սկզբունքորեն կարևոր է վերադառնալ գոյություն ունեցող ձևաչափերի շրջանակներում ռացիոնալ և փաստարկված երկխոսության ուղի՝ թույլ չտալու համար հատել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման նախկինում ձևավորված նախադրյալները»,-ասվումէ հայտարարության մեջ։