Ի պատասխան Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի պաշտոնական հրավերի՝ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադը եւ առաջին տիկին Ասմա Ալ Ասադը կայցելեն Չինաստան, հայտնում է ՍԱՆԱ-ն։
«Նախագահներ Ալ Ասադը եւ Սի Ծինփինը կանցկացնեն սիրիա-չինական բանակցություններ։
Այցը կներառի նաեւ մի շարք հանդիպումներ եւ միջոցառումներ, որոնք նախագահ Ալ-Ասադը եւ նրա կինը կանցկացնեն Հանչժոու եւ Պեկին քաղաքներում:
Նախագահ Ալ Ասադին ուղեկցում է քաղաքական եւ տնտեսական պատվիրակությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։





























