Բաքվի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի հարձակումները և վերադառնա դիվանագիտության՝ խաղաղ լուծում գտնելու համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն. Ադրբեջանի և Հայաստանի միջև իրավիճակը շատ ճգնաժամային է. Բաքվի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի հարձակումները և վերադառնա դիվանագիտության՝ խաղաղ լուծում գտնելու համար»,- ասել է Գերմանիայի կանցլերը։