Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատական խմբակցությունը (S&D) դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա և կոչ է անում Բաքվին անհապաղ կանգ առնել և վերադառնալ բանակցություններին։
«Ադրբեջանի պահվածքն անընդունելի է, հատկապես մի երկրի համար, որը ցանկանում է ինքնահաստատվել որպես ԵՄ «ռազմավարական տնտեսական գործընկեր», - ասվում է X-ում S&D-ի գրառման մեջ։





























