Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ ես լուրջ մտահոգություն հայտնեցի Ղարաբաղյան տարածաշրջանի շուրջ ռազմական էսկալացիայի մասին լուրերի առնչությամբ։ Այս մասին ասված է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հայտարարության մեջ։
«Ես ափսոսում եմ, որ անմեղ, խոցելի խաղաղ քաղաքացիները, որոնք արդեն տառապում են տարածաշրջանում հումանիտար սուր ճգնաժամից, կրկին կրում են ուժի կիրառման ծանրությունը: Սա չի կարելի հանդուրժել։ Ես կոչ եմ արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները», - ասված է Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հայտարարության մեջ:
«Ժամանակն է վայր դնել զենքերը, լարվածությունը թուլացնել և երկխոսություն սկսել։ Միայն բովանդակալից, անվերապահ երկխոսությունը բոլոր կողմերի մասնակցությամբ կարող է հանգեցնել կայուն խաղաղության, որին այլընտրանք չկա։ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է մասնակցել և աջակցել այս գործընթացին՝ նպատակ ունենալով ապահովել բոլորի կողմից մարդու իրավունքների լիարժեք իրացումը, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքները», - ասված է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ։





























