Իսպանիայի կառավարությունը վճռականորեն  դատապարտում է զինված ուժի կիրառումը ղարաբաղյան տարածաշրջանի դեմ և ցավում է մարդկային կորուստների համար։ Այս մասին ասվում է Իսպանիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Իսպանիան աջակցում է Եվրամիության միջնորդությանը և կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել երկխոսությունը՝ նպատակ ունենալով հասնել խաղաղ կարգավորման՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքին համապատասխան», - ասվում է հայտարարության մեջ: