Հաղորդվում է, որ Լեռնային Ղարաբաղի հրետակոծության հետևանքով զոհեր կան խաղաղ բնակիչների շրջանում։ Այս մասին ասվում է Նորվեգիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ադրբեջանի ռազմական ուժի շարունակական օգտագործումը կարող է ստիպել հայ բնակչությանը լքել տարածաշրջանը և հանգեցնել հումանիտար աղետի: Ամեն գնով պետք է խուսափել նման ողբերգությունից։

Բաքուն պատասխանատվության ծանր բեռ է կրում տարածաշրջանի հայ բնակչության անվտանգության և բարեկեցության ապահովման համար»,- նշվում է հայտարարության մեջ։