Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը երեքշաբթի հայտարարել է, որ իր հանդիպումը ներդրողների հետ Նյու Յորքում կխրախուսի օտարերկրյա ներդրումների հոսքը դեպի Թուրքիա, հայտնում է Reuters-ը։

X-ի իր միկրոբլոգում Շիմշեքը նշել է, որ հանդիպել է աշխարհի առաջատար հիմնադրամների կառավարիչների հետ Goldman Sachs-ի կազմակերպած կլոր սեղանի ժամանակ և ներկայացրել Թուրքիայի տնտեսական ծրագրի նպատակները։

«Մեր նախագահի լիակատար աջակցությունը գնաճը վերահսկողության տակ վերցնելու մեր քաղաքականությանը մեր քաղաքականության վստահելիությունը բարձրացնելու ամենակարևոր գործոնն է», - ասել է Շիմշեքը: