Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում վատթարացող իրավիճակով։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի սենատոր Գարի Փիթերսը։
«Մարդկային զոհերը սարսափելի են, և Ալիևի ռեժիմը, կարծես, լի է վճռականությամբ ոչնչացնել հայկական պատմական ներկայությունը այդ շրջանում:
Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցները պետք է անհապաղ գործեն՝ կանխելու հումանիտար աղետը»,- նշել է նա։




























