Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը կոչ է արել խուսափել պատերազմից՝ մեկնաբանելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։
«Պետք է խուսափել պատերազմից», - ասել է նա լրագրողներին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում:
Նա հավելել է, որ «Սերբիան, ինչպես միշտ, աջակցում է ՄԱԿ-ի անդամ երկրների տարածքային ամբողջականությանը»։





























