Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ողջ օրվա ընթացքում փորձել է հիմնավորել իր կեղծ պնդումն այն մասին, թե քաղաքացիական ենթակառուցվածքների եւ  քաղաքացիական անձանց ուղղությամբ իբր կրակ չի բացել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկատվական ստահոդ քաղաքականության նպատակը միջազգային հանրությանը մոլորեցնելն է:

Ինչպես հայտնել են պաշտոնական աղբյուրները, զոհեր կան նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում:

Ադրբեջանական քարոզչամեքենայի կիրառած տեղեկատվական հնարքների հետեւանքով հայկական սոցիալական ցանցերում շրջանառվել են նաեւ մի շարք սխալ կամ կեղծ տեղեկություններ:

Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը կոչ է անում հետեւել բացառապես պաշտոնական աղբյուրներին»,- նշվում է հաղորդագրության մեջ։