Իտալիան Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։ Այս մասին ասվում է Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանիի հայտարարության մեջ։

«Դիվանագիտությունը պետք է հաղթանակի։ Մենք պատրաստ ենք առաջարկել մեր միջնորդությունը և Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչներին հրավիրել Հռոմ։ Առաջարկը՝ Հարավային Տիրոլի մոդելն է»,- ասվում է Իտալիայի արտգործնախարարի հայտարարության մեջ:

Տիրոլի հարավային մասը 1919 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Սեն Ժերմենի խաղաղության պայմանագրի պայմաններով մտավ Իտալիայի կազմ։ Արդյունքում Իտալիան հետ ստացավ Տրենտոյի և գրեթե երբեք չեն եղել դրա մաս չկազմող եւ  գերազանցապես գերմանախոս բնակչությամբ Հարավային Տիրոլը։