Միջազգային հանրությունը չի կարող պասիվ լինել Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի գործողությունների ֆոնին: Հայտարարել է Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը։
«Մինչ Գլխավոր ասամբլեան ընթանում է... Ադրբեջանը ռազմական գործողություն է սկսել Լեռնային Ղարաբաղը վերահսկողության տակ առնելու համար։ Միջազգային հանրությունը չի կարող պասիվ մնալ նման իրողության առջև և պետք է ակտիվորեն գործի, որպեսզի խուսափի էթնիկ, ռասայական, կրոնական կամ քաղաքական հիմքերով հետապնդումներից»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:





























