Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը եւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով  ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են մի շարք հարցեր:

Ինչպես հայտնել է Բորելը X-ի իր միկրոբլոգում, նա իր իրանցի գործընկերոջը երեք գլխավոր ուղերձ է հղել․

  • Մենք դատապարտում ենք ԵՄ քաղաքացիների կամայական ձերբակալությունները եւ կոչ ենք անում ազատ արձակել նրանց;
  • Անհրաժեշտ է միջուկային խնդրի դիվանագիտական լուծում գտնել ԳՀՀԾ-ի միջոցով;
  • Դադարեցնել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ: