Լեհաստանը դադարեցրել է զենք մատակարարել Ուկրաինային, քանի որ ինքն է ակտիվորեն վերազինվում, հայտարարել է հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավեցկին Polsat հեռուստաալիքի եթերում։

«Մենք այլևս որևէ զենք չենք փոխանցում Ուկրաինա՝ ելնելով այն փաստից, որ մենք ինքներս ենք զինվում ամենաժամանակակից սպառազինությամբ», - ասել է Մորավեցկին։

Նա նշել է, որ Վարշավան ընդունում է «Եթե չես ուզում պաշտպանվել, ապա պետք է ինչ-որ բանով պաշտպանվես» սկզբունքը։

Լեհաստանի կառավարության ղեկավարը նաև ասել է, որ Կիեւի հետ հարաբերությունները ներկայում «բարդ վիճակում են» Ուկրաինայի ղեկավարի և բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարություններից հետո։