Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ հանդիպմանը ներկայացրել եմ ինչպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մանրամասները, այնպես էլ Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի ավելի լայն պատկերը։ Այս մասին X-ի միկրոբլոգում գրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Ընդգծվել է ԵՄ-ի և նրա անդամ երկրների կողմից կոնկրետ գործողությունների անհրաժեշտությունը՝ զսպելու էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի մտադրությունները»,- գրել է Միրզոյանը։