Նա ընդգծեց, որ ԱՄՆ-ում այս զինատեսակների վերաբերյալ ներքին քննարկումները շարունակվում են, սակայն որոշում չկա...

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քըրբին ասել է, որ ԱՄՆ-ի կողմից Կիևին հեռահար հրթիռների հնարավոր մատակարարման շուրջ բանակցությունները շարունակվում են,  որոշում դեռ չկա:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ում այս զինատեսակի համակարգերի շուրջ ներքին քննարկումները շարունակվում են, սակայն այս պահին որոշում չի կայացվել։

Նրա խոսքով, Կիևին ATACMS փոխանցելու հնարավորությունը մնում է օրակարգում։

Սեպտեմբերի 20-ին Foreign Policy ամսագիրը, հղում անելով Կոնգրեսի աշխատակազմի աղբյուրին, հայտնել է, որ ամերիկյան բոլոր գերատեսչությունները հավանություն են տվել Ուկրաինայի զինված ուժերին ամերիկյան հեռահար ATACMS հրթիռների մատակարարմանը, սակայն վերջնական որոշումը պատկանում է պետության ղեկավար Ջո Բայդենին։ .

Մինչ այս Reuters-ը, վկայակոչելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցչին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահը հինգշաբթի օրը կարող է հայտարարել Ուկրաինային ռազմական օգնության հերթական փաթեթ հատկացնելու մասին։