Դելավերի դատարանը պարտավորեցրել է ԱՄՆ նախագահի որդուն՝ Հանթեր Բայդենին, անձամբ ներկայանալ սեպտեմբերի 26-ին ապօրինի զենք պահելու գործով դատական ​​նիստին, համաձայն ատյանի որոշման։

«Նախնական դատական ​​նիստը նշանակված է սեպտեմբերի 26-ին, ժամը 10:00-ին»,- ասված է շրջանային դատարանի որոշման մեջ։

Դատարանը մերժել է Հանթեր Բայդենի՝ տեսակապով նիստին մասնակցելու խնդրանքը՝ «նրան հատուկ վերաբերմունք չցուցաբերելու համար»։ «Ցանկացած այլ մեղադրյալ պետք է ներկայանա անձամբ, և այդպես կլինի այս դեպքում»,- ասվում է որոշման մեջ։

Հանթեր Բայդենը մեղադրվում է «հարկերից կանխամտածված խուսափելու» հոդվածով։  Կրտսեր Բայդենին առանձին մեղադրանք է առաջադրվել նաև  2018 թվականին Colt ատրճանակ պահելու համար՝ իմանալով, որ անօրինական դեղամիջոցներ է օգտագործում։  

Ընդհանուր առմամբ նրան սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում և 750 հազար դոլարի տուգանք։