Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը հայտնել է, որ թագավորությունը «օրեցօր մոտենում է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը»։
«Օրեցօր մենք ավելի մոտ ենք դառնում»,- ասել է թագաժառանգը Fox News հեռուստաալիքի հարցազրույցում՝ պատասխանելով Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման բանակցությունները նկարագրելու մասին լրագրողի խնդրանքին։





























