Պաղեստինի կարծիքով՝ ՄԱԿ-ը պետք է ավելի ակտիվ դեր խաղա Իսրայելի հետ իր բազմամյա հակամարտությունը կարգավորելու գործում, բայց դա առայժմ տեղի չի ունենում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է արաբական պետության արտաքին գործերի նախարար Ռիադ ալ-Մալիքին։
«Նրանք պետք է ավելին անեն, սակայն, ցավոք, նրանց արածն անբավարար է»,- ասել է ալ-Մալիքին Նյու Յորքում, ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի բարձրամակարդակ շաբաթվա շրջանակում։
Անդրադառնալով ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ հնարավոր հանդիպմանը Նյու Յորքում՝ նա նշել է, որ ներկա պահին նման շփումներ նախատեսված չեն։ Նախարարը հույս է հայտնել, որ իր հանդիպումը Լավրովի հետ, այնուամենայնիվ, տեղի կունենա մինչեւ պաղեստինյան պատվիրակության մեկնումը, որը նշանակված է հինգշաբթի, ճաշից հետո։





























