JPEX կրիպտոբորսայում դրամական միջոցների կորստի պատճառով տուժածների թիվը հասել է 2 086 մարդու, տեղեկացրել է RTHK հոնկոնգյան ռադիոկայանը։

Ոստիկանությունը այս գործով կալանավորել է 25-32 տարեկան եւս երեք տղամարդու։ Կասկածյալների ընդհանուր թիվը հասել է 11-ի։ Ոստիկանությունը չի բացառում հետագա կալանավորումների հավանականությունը։

Իշխանությունների վերջին տվյալների համաձայն՝ կորած միջոցների ընդհանուր գումարը հասել է 1,3 մլրդ հոնկոնգյան դոլարի (մոտ 166,6 մլն դոլար)։

Սեպտեմբերի 13-ին Հոնկոնգի Արժեթղթերի եւ ֆյուչերսների հանձնաժողովը տեղեկացրել էր, որ վիրտուալ ակտիվների վաճառքի JPEX հարթակն իր գովազդում ստում է այն մասին, որ ունի քաղաքում աշխատելու արտոնագիր։ Իշխանությունների տարբերակով՝ չարագործները մարդկանց դրդել են փող ներդնել JPEX-ի կրիպտոարժութային ակտիվներում՝ խոստանալով շահույթի բարձր տոկոս։

Կրիպտոարժութային բորսայի վարչությունը անցած շաբաթ հրապարակած մի շարք հայտարարություններում մեղադրել է Հոնկոնգի իշխանություններին «անարդարացի վերաբերմունքի» մեջ։ Բացի այդ, JPEX-ը տեղեկացրել է, որ լիկվիդայնության անբավարարություն ունի ակտիվների սառեցման պատճառով, հետեւաբար բորսան «ժամանակավորապես դադարեցնում է» ծառայությունների մատուցումը Հոնկոնգում։