Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Ոււոլ սթրիթի ղեկավարների եւ ազդեցիկ գործարարների հետ, որպեսզի քննարկի պատերազմի պատճառով փլուզված երկրի եւ նրա տնտեսության վերականգնման ջանքերը, տեղեկացրել է CNN-ը՝ հղում կատարելով աղբյուրին։
JPMorgan Chase-ի հրավիրած կլոր սեղանին մասնակցել են Google-ի նախկին գլխավոր տնօրեն Էրիկ Շմիդտը, միլիարդատեր Մայք Բլումբերգը, New England Patriots-ի սեփականատեր Ռոբերտ Քրաֆտը, հեջ-ֆոնդի միլիարդատեր Բիլ Աքմանը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը եւ միլիարդատեր Բարի Շթերնլիխտը, տեղեկացրել է աղբյուրը։
Չորեքշաբթի օրը Մանհեթենում կայացած հանդիպման ուշադրության կենտրոնում էր Ուկրաինային աջակցելու եւ ներդրումներ կատարելու միջոցների քննարկումը։
Զելենսկին հինգշաբթի ծրագրում է այցելել Սպիտակ տուն՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։





























