Շրջանակային համաձայնագիրը Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ ԱՄՆ միջնորդությամբ կարող է կնքվել հաջորդ տարվա սկզբին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը։
Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունների կարգավորումն արմատապես կվերաձեւի Մերձավոր Արեւելքը Իրանի դեմ ԱՄՆ երկու հիմնական գործընկերների պաշտոնական միավորման միջոցով։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լավատես է չորեքշաբթի օրը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ ունեցած բանակցությունների հեռանկարների առիթով։ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը հայտնել է, որ «օրեցօր մենք մոտենում ենք համաձայնագրին»։
Սակայն Էր Ռիադի՝ քաղաքացիական միջուկային ծրագրի իրականացման ձգտումը ԱՄՆ եւ Իսրայելի քաղաքականության ստուգում է նշանակում։ Սաուդյան Արաբիայի եւ ԱՄՆ կոչերը պաղեստինցիներին՝ շահ ունենալ ցանկացած գործարքից, հաճելի չեն Նեթանյահուի ծայրահեղ աջ կառավարությանը։
«Տարաձայնությունները կարելի է վերացնել»,- ասել է արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը Իսրայելի Բանակային ռադիոյին։ «Դա ժամանակ կպահանջի։ Բայց առաջընթաց կա»։ «Ես կարծում եմ, որ, անշուշտ, կա հավանականություն, որ 2024թ. առաջին եռամսյակում, այսինքն՝ չորս կամ հինգ ամիս հետո, մենք կկարողանանք հասնել այն պահին, երբ (գործարքի) մանրամասները վերջնականապես կհամաձայնեցվեն»։
Այս ժամանակացույցը կարող է թույլ տալ Բայդենի վարչակազմին անցնել ԱՄՆ Կոնգրեսում եւ Սենատում քննարկման փուլը եւ հասնել վավերացման նոյեմբերին կայանալքի նախագահական ընտրություններից առաջ։





























