Վրաստանի խորհրդարանը երրորդ եւ վերջնական ընթերցմամբ կողմ է քվեարկել պաշտպանական նոր օրենսգրքի նախագծին, որը փոփոխություններ է նախատեսում ժամկետային ծառայության զորակոչի կարգում: Այս մասին հայտնում է օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը։
«Պաշտպանության օրենսգրքի կարեւոր եւ հիմնարար նորամուծություններից է պարտադիր զինվորական ծառայության հետ կապված նոր մոտեցման ձեւավորումը, որը, ի թիվս այլ նորամուծությունների, նախատեսում է Ազգային զինվորական ծառայության զորակոչված անձի սոցիալական պաշտպանության բարելավում եւ ծառայության մասսայականացում: Նախատեսվում է Ազգային զինվորական ծառայության զորակոչված անձի սոցիալական երաշխիքների հավասարեցում պրոֆեսիոնալ զինծառայողի հետ»,-ասվումէ հաղորդագրության մեջ։
Քվեարկության տվյալների համաձայն՝ օրինագծին աջակցել է 80 պատգամավոր։ Խորհրդարանը նաեւ երրորդ ընթերցմամբ ընդունել է պաշտպանության նոր օրենսգրքին վերաբերող 46 օրինագծերից բաղկացած փաթեթը:





























