Իսրայելական զինվորականները հարձակվել են սիրիական երկու ռազմական ենթակառուցվածքների վրա, որոնք տեղակայված են Գոլանի բարձունքներում՝ Հերմոն լեռան մոտ՝ խախտելով 1974թ. համաձայնագրերը: Այս մասին հինգշաբթի հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։

«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակի տանկերը հարձակվել են երկու ժամանակավոր կառույցների վրա, որոնք օգտագործվել են սիրիական բանակի կողմից և խախտել են Իսրայելի և Սիրիայի միջև 1974 թվականին կնքված համաձայնագիրը Էյն ալ-Թինում՝ Հերմոն լեռան վրա», - ասվում է զեկույցում:

Հարվածը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իսրայելցի զինվորականները մեկ օր առաջ հայտնաբերել են այդ օբյեկտները երկու երկրների միջև անվտանգության գոտում: Իսրայելական բանակը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ են դրանք իրենցից ներկայացրել:

«Այս կառույցներն ակնհայտ խախտում են Իսրայելի և Սիրիայի միջև 1974 թ. համաձայնագրերը: Իսրայելի պաշտպանության բանակը սիրիական ռեժիմին պատասխանատու է համարում իր տարածքում կատարվող բոլոր գործողությունների համար և չի հանդուրժի Իսրայելի ինքնիշխանությունը խախտելու որևէ փորձ»,- ասվում է հայտարարության մեջ։