Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ համաձայնության է եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ փոխայցելությունների շուրջ։ Այս մասին նա հայտարարել է Նյու Յորքում թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նախկինում Նեթանյահուն հիվանդության պատճառով չէր կարողանում գալ մեզ մոտ: Բայց հիմա ես նրան ասացի, որ նա պետք է այցելի, իսկ հետո ես և իմ թիմը կգնանք Իսրայել: Մենք համաձայնության ենք եկել: Հուսով ենք, որ դա կանենք:

Առանց հատուկ ձգձգումների և Իսրայելի հետ կսկսենք հորատման աշխատանքները էներգետիկ ռեսուրսների ոլորտում: Մենք կսկսենք օգտագործել երթուղիները էներգառեսուրսների առաքման համար ոչ միայն Թուրքիա, այլ նաև Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա»,- նրա խոսքն է մեջբերում պետական Anadolu Ajans գործակալությունը: