Ռուսաստանի Դաշնության, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը, Հոսեյն Ամիր Աբդոլահիանը և Հաքան Ֆիդանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի միջոցառումների շրջանակում հանդիպում են անցկացնում Աստանայի ձևաչափով, հայտնում է ՌԻԱ-Նովոստին։

Հանդիպումից առաջ Լավրովն ու Աբդոլահիանը կարճատև առանձնազրույց են ունեցել։ Ավելի ուշ նրանց միացել է Ֆիդանը։

Միասին լուսանկարվելուց հետո նախարարները բանակցություններ են սկսել առանց լրատվամիջոցների։

Սպասվում է, որ ավելի ուշ Ռուսաստանի Դաշնության և Իրանի արտաքին գործերի նախարարները  առանձին հանդիպում կունենան։