ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շփոթվել է  պատմությունը պատմելիս, որը պատմել է նախորդ օրը երկու անգամ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ելույթ ունենալով Կոնգրեսի սևամորթ խմբակցության հիմնադրամի առաջ՝ Միացյալ Նահանգների ղեկավարը սկսել է  վերապատմել  արդեն պատմածը։

«Երբ ես փոխնախագահ էի Օբամա-Բայդենի վարչակազմի ժամկետի վերջում,  մտադիր չէի կրկին առաջադրվել այդ պաշտոնում: Ես հենց նոր էի կորցրել որդուս՝ Բոյին», - ասել է Բայդենը, իսկ հետո կանգ է առել, ապա շարունակել՝   որդուն «պարգևատրված մայոր» անվանելով։

Այնուհետև, դադարներով, Բայդենը հիշեցրել է, որ պատրաստվում էր «գիրք գրել» և ոչ թե պայքարել նախագահի պաշտոնի համար։

Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը, մեկնաբանելով նախագահի այդ ելույթը, դա պատճառաբանել է Բայդենի հուզականությամբ։

Ջո Բայդենը համարվում է ԱՄՆ ամենատարեց նախագահը, նա նոյեմբերին կդառնա 81 տարեկան։ Նա հաճախ է հայտնվում անհարմար իրավիճակներում՝ վրիպումներ անելով, որոնք ԱՄՆ-ում  «բայդենիզմներ» են անվանում։