Տարեց մարդկանց եւ հաշմանդամների բժշկական ապահովագրության Medicare ԱՄՆ դաշնային ծրագրով անօրինական վճարումներ ստանալու գործով կասկածյալներ Իգոր Շեւչուկն ու Արսեն Բեջանյանը 5 հազարական դոլար են ստացել կեղծ փաստաթղթերով բանկային հաշիվներ բացելուց անձնական տվյալները տրամադրելու համար, նշվում է դատավարության գործերում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով infosud.ru-ին:
Ռուսաստանցիները համաձայնել են մասնակցել մի քանի բանկային հաշիվների բացմանը` իրենց անձնական տվյալները փոխանցելով մի մարդու, որը փաստթղթերում նշվում է «Գարիկ»: Նրանց մասնակցությամն գրանցվել է առնվազն հինգ կեղծ ընկերություն` ASC Solutions Corp., Attens Reliable Inc., KB Support Group Inc., Mega Plus Solutions Corp., Powersource Support Inc., որոնք գոյություն են ունեցել միայն թղթի վրա:
Այդ ընկերությունները մոտ 3 միլիոն դոլարի բժշկական ապահովագրական վճարումների դիմում են ներկայացրել:
NEWS.am-ը հաղորդել էր, որ տվյալ գործով անցնում են Ռուսաստանի քաղաքացիներ Իգոր Շեւչուկն ու Արսեն Բեջանյանը եւ Հայաստանի քաղաքացի Սարգիս Թադեւոսյանը:




























