Պայթյուն է տեղի  ունեցել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի կենտրոնական Քըզըլայ հրապարակի տարածքում, հայտնում է Yeni Safak-ը։

Նշվում է, որ դեպքի վայր են ուղարկվել բազմաթիվ խմբեր։

Տեղեկություն է ստացվել կասկածելի մեքենայի առկայության մասին։ Սակրավորների ջոկատները շրջապատել են կասկածելի մեքենան։ Մինչ պայթյունի պատճառները պարզվում էին Անկարայում տեղի է ունեցել երկրորդ պայթյունը։

Կասկածելի փաթեթները զննվում են ռումբերի վնասազերծման խմբերի կողմից։