Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան կիրակի օրը հայտարարել է, որ երկու «ահաբեկիչներ» պայթյուն են իրականացրել Անկարայում՝ նախարարությունների շենքերի դիմաց։

Ըստ նրա,   նրանցից մեկը զոհվել է պայթյունից, իսկ մյուսը «չեզոքացվել է», հաղորդում է Reuters-ը:

Թուրք նախարարը հայտնել է նաև, որ տեղի ժամանակով 09:30-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով երկու ոստիկան թեթև վնասվածքներ է ստացել։

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Անկարայի կենտրոնական հրապարակի տարածքում գտնվող խորհրդարանի և նախարարությունների շենքերի մոտ պայթյուններ են որոտացել։