Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը «առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում» կայցելի Իսրայել։ Հիմնական շեշտը դրվելու է Թուրքիա իսրայելական բնական գազի մատակարարման վրա։
NTFV-ի հետ զրույցում Բայրաքթարն ասել է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում սեպտեմբերին կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են գազի մատակարարումների մասին բանակցությունների շուրջ։
«Մենք խոսում ենք ավելի համապարփակ էներգետիկ համագործակցության մասին, սակայն Թուրքիայի տարածքով իսրայելական գազի մատակարարումը Թուրքիա և Եվրոպա «դրոշակակիրն» է կամ գլխավոր առաջնահերթություններից մեկը»,- նշել է թուրք նախարարը։ «Մենք խոսում ենք այն մասին, որ գազի մի մասը [մնա] Թուրքիայում, իսկ մի մասը կգնա Եվրոպա՝ ապահովելու եվրոպական մատակարարման անվտանգությունը», - նշել է նա՝ հավելելով, որ նախագիծը կյանքի կոչելու նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են։





























