ԱՄՆ Արդարադատության նախարարությունը և Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (ԱԲՀ) հետաքննություն են սկսել ղազախական Freedom Holding ընկերության նկատմամբ՝ կապված պահանջներին հետևելու, ինսայդերական բաժնետոմսերի շարժի, օֆշորային մասնաճյուղերի, պատժամիջոցների ենթարկված անձանց խնդիրների հետ, հաղորդում է CNBC-ն:
ԱԲՀ-ի Բոստոնի տարածաշրջանային գրասենյակը մի քանի ամիս է, ինչ հետաքննում է Freedom-ի գործը։
Օգոստոսին Freedom-ը ենթարկվեց հարձակման Հինդենբուրգի կողմից, որը հայտարարեց, որ ընկերության հետազոտությունը բացահայտել է «ֆիկտիվ եկամուտներին բնորոշ նշաններ» և շուկայի մանիպուլյացիա ինչպես իր ներդրումների, այնպես էլ բաժնետոմսերի նկատմամբ, ինչպես նաև ապացուցել է, որ ընկերությունը «լկտիաբար շրջանցում է պատժամիջոցները»:
Ընկերությունն անհիմն է անվանել մեղադրանքները։
Մասաչուսեթսի դատախազությունը նույնպես նախնական հետաքննություն է անցկացնում Freedom-ի վերաբերյալ, ասվում է CNBC-ի զեկույցում:





























