Իսրայելի բանկը բաց շուկայում կվաճառի 30 մլրդ դոլար շեքելի կայունությանն աջակցելու համար, տեղեկացրել է Reuters-ը։
«Բանկը կաշխատի, որպեսզի մեղմի շեքելի փոխարժեքի վոլատիլությունը եւ ապահովի անհրաժեշտ լիկվիդայնություն շուկաների հետագա գործառնության համար»,- նշվել է բանկի հայտարարությունում։
Կենտրոնական բանկը հայտարարել է, որ 15 մլրդ դոլարի լիկվիդայնություն կտրամադրի շուկայում SWAP մեխանիզմների միջոցով։





























