ՀԱՄԱՍ-ը իր պատմության մեջ ամենախոշոր գրոհն է կատարել Իսրայելի դեմ։ Ցնցող հարձակումը, որն արդեն համեմատել են Փերլ-Հարբորի հետ, իսրայելցիներին հանկարծակիի բերեց. գրոհայիններն անգամ տանկեր էին խփում ոչ մեծ դրոններով։ Ինչպե՞ս կարողացան վատ ֆինանսավորվող ուժերը զարմացնել աշխարհի ամենաառաջավոր բանակներից մեկին, հարց է տվել Forbes-ի լրագրող Դեւիդ Հեմբլինգը։
Ինքնաշեն հրթիռաշինություն
ՀԱՄԱՍ-ի հիմնական զենքը «Կասամ» հրթիռն էր, էժան զենք, որը պատրաստվել է ավտոտնակում արդյունաբերական խողովակներից, շաքարից ստացված վառելիքից եւ կալիումի նիտրատից, կոմերցիոն պայթուցիկից։ «Կասամը» անարդյունավետ զենք է, բայց բավական փոքր, որպեսզի մեկ-երկու գրոհային կարողանա կառավարել արձակման սարքը, կրակ բացել եւ հեռանալ ավելի շուտ, քան իսրայելցիները կկարողանան թիրախավորել նրանց։
«Կասամները» լրացվում են ռազմական մակարդակի ավելի մեծ հրթիռներով, ինչպիսին է ռուսական արտադրության 122 միլիմետրանոց «Գրադը», որոնք, սակայն, ավելի շուտ եւ հեշտ են հայտնաբերվում։
«Կասամի» գրոհները անհանգստացնող կրակ են նշանակում, իջնում են անսպասելի եւ հազիվ թե զոհերի հանգեցնեն, բայց կարող են մահացու լինել։ Դրանց կանգնեցնելու համար Իսրայելը ստեղծել է իր «Երկաթե գմբեթը»՝ ռադարների համալիր, որը կարող է հետեւել եւ խփել մոտեցող 4 500- հրթիռներ 90 տոկոս ճշգրտությամբ։
Բայց անգամ «Երկաթե գմբեթը» իր սահմաններն ունի, եւ ՀԱՄԱՍ-ը փորձեց գերազանցել այն՝ ավելի շատ հրթիռներ արձակելով, քան նա կարող էր հաղթահարել։ Որոշ տվյալներով՝ նրանք արձակել են 5 000 հրթիռ 20 րոպեում եւ հասել են նպատակին։
Խցիկների կուրացում դրոն-ռումբերի օգնությամբ
Հզոր հրթիռակոծությունը, գուցե, հիմնականում նախատեսված էր ցամաքային հարձակումից ուշադրությունը շեղելու համար։
Գազան շրջապատված է պաշտպանիչ պատնեշով, տեսահսկման աշտարակներով, մոնիթորինգի այլ սարքերով, որոնք նախազգուշացնում են ցանկացած ներխուժման մասին։ Անցակետերի խցիկները միացված են անձանց ճանաչման համակարգերին եւ, ինչպես ասում են, այս շրջանում կատարվում է աշխարհում ամենաինտենսիվ դիտարկումներից մեկը։
ՀԱՄԱՍ-ը հարված հասցրեց այդ խցիկներին՝ կուրացնելուվ իսրայելական հետախուզությանը, որը չիմացավ, թե որտեղ ինչ է կատարվում։
Մասնագետները Dronesec դրոնների օգնությամբ հավաքել են ՀԱՄԱՍ-ի տեսահոլովակները, որոնցում դրոն-մուլտիքոպտերները պայթուցիկներ են նետում իսրայելական անվտանգային աշտարակների, սահմանակետերի եւ կապի աշտարակների վրա։ Դա համակարգված գործողություն էր, որը թույլ տվեց ՀԱՄԱՍ-ի գրոհայիններին իրականացնել գործողության հաջորդ փուլը՝ պայթյունները եւ պատնեշի հաղթահարումը, ինչն աննկատ մնաց։ Սարքերի կորուստը կխանգարեր ցանկացած արձագանքման, քանի որ թաքցնում էր հիմնական գրոհների տեղը։
Ինքնասպան դրոններ
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ «Ալ-Զավարի» 35 կամիկաձե դրոն է արձակել Իսրայելի թիրախների դեմ։
«Ալ-Զավարին» (կամ Զաուրին) շարժական անօդաչու է՝ անշարժ թեւով, ռուսկան «Լանցետի» նման։ Այն համարվում է հետախուզական դրոն, հիմա հարմարեցվել է գրոհների համար։
Դեռեւս 2021թ. ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ իր ոչ մեծ հարվածային «Շաբաբ» անօդաչուն կարող է խուսափել «Երկաթե գմբեթից»։
«Զավարիներն» արձակվել են միաժամանակ՝ փորձելով ջախջախել պաշտպանության հնարավորությունները։
Ռուսները կիրառել են «Լանցետը», որի հեռահարությունը ավելի քան 25 մղոն է, ուկրաինական ՀՕՊ-ի, հրետանու եւ ռադարների դեմ։ «Զավարի» համակարգի հեռահարությունը հայտնի չէ, բայց հավանաբար ծրագրավորված է GPS-կոորդինատի օգտագործմամբ։ Նրա թիրախները ֆիքսված են եւ կարող են լինել զորամասերը եւ հրամանատարական կենտրոնները, պատասխան գործողությունները դժվարացնելու համար։
Հակատանկային դրոններ
ՀԱՄԱՍ-ը պարզապես խաղաղ բնակիչներ չէր սպանում։ Գրոհի տեսարաններում երեւում է, որ իսրայելական շատ ռազմական մեքենաներ են ոչնչացվել կամ վնասվել, այդ թվում «Մերկավա Мк4» մարտական տանկեր։ «Մերկավան» իսրայելական տանկ է, հատուկ ստեղծվել է ապստամբների զենքերի եւ ավելի լուրջ սպառնալիքների դեմ պայքարելու համար։ Այն ունի պաշտպանության Trophy համակարգ, որը հետ է մղում ծագող սպառնալիքները եւ համարվում է համաշխարհային առաջատարը։
ՀԱՄԱՍ-ի տեսահոլովակներից մեկում երեւում է, թե ինչպես է դրոն-մուլտիքոպտերը զինամթերք նետում «Մերկավա»-ի վրա։ Դա, հավանաբար, ավելի մեծ զենք է, քան այն, որն օգտագործվել է պաշտպանիչ աշտարակների դեմ։ Dronesec-ը նշել է, որ ՀԱՄԱՍ-ի «Ալ-Նասիր Սալահ-ադ-Դինի բրիգադը» ցուցադրել է մեծ հարվածային դրոն-հեքսաքոպտեր, որը ծանր դրոն-ռմբարկուի է նման, եւ որն օգտագործել է Ուկրաինան։ Պայթյունի էֆեկտը «Մերկավայի» վրա ընկնելուց հետո անհնար է գնահատել, բայց մի քանի վայրկյան հետո տանկի առջեւի մասում հրդեհ է բռնկվել։
Իսրայելը վեց «Մերկավա» է կորցրել, 17 զրահագնաց։ ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ իր զավթած տանկերից մեկը շարքից դուրս է բերել դրոնը։
ՀԱՄԱՍ-ը հանկարծակի գրոհից հետո անցել է պաշտպանության եւ, հավանաբար, չափազանց ծանր կորուստներ կկրի շատ ավելի հզոր ՑԱԽԱԼ-ից։ Հավանաբար, նրանք սպառել են հրթիռների եւ կամիկաձե-դրոնների իրենց պաշարը եւ չեն կարողանա շարունակական պայքար մղել։ Բայց ցնցումն այն բանից, թե ինչ վնաս կարող են նրանք հասցնել պատրաստված ուժերին, դեռ երկար ժամանակ բազմաթիվ հարցեր կառաջացնի»։





























