Եվրամիությունը նախատեսում է հետաքննություն հայտարարել պողպատի չինական արտադրողների դեմ ԱՄՆ-ում այս ամիս կայանալիք գագաթաժողովում, տեղեկացրել է Financial Times-ը։
Բրյուսելը համաձայնել է միանալ Վաշինգտոնի ջանքերին։
Վաշինգտոնը խնդրել է Բրյուսելին միջոցներ նախաձեռնել պողպատի չինական արտադրողների դեմ՝ խուսափելու համար պողպատի կրկնակի սակագներից ԵՄ-ում, որոնք մտցվել են Թրամփի ժամանակ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կընդունի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին հոկտեմբերի 20-ին՝ սակագների հետ կապված երկկողմ վեճի վերջին ժամկետից առաջ։
Սեպտեմբերին Բրյուսելը հետաքննություն էր սկսել, թե արդյոք արժե պատժիչ տուրքեր մտցնել՝ պաշտպանելու համար ԵՄ արտադրողներին էլեկտրամեքենաների ավելի էժան չինական ներմուծումից։
Չինաստանը դժգոհել է «չափից շատ կարճ ժամկետից», որը Բրյուսելը տրամադրել է հետաքննության վերաբերյալ խորհրդակցություններին մասնակցելու համար։
Պեկինը նաեւ Բրյուսելին կոչ է արել պաշտպանել մատակարարումների գլոբալ շղթայի կայունությունը եւ ռազմավարական գործընկերությունը՝ միաժամանակ «խելամիտ» առեւտրային միջոցներ կիրառելով։





























