Համաշխարհային տնտեսությունը կորցնում է տեմպերը բարձր տոկոսադրույքների, Ուկրաինայում շարունակվող պատերազմի եւ ընդլայնվող աշխարհաքաղաքական տարաձայնությունների պատճառով, նախազգուշացրել է Արժույթի միջազգային հիմնադրամը։

ԱՄՀ-ն հայտարարել է, որ համաշխարհային տնտեսական աճը կդանդաղի եւ 2024թ. կհասնի 2,9 տոկոսի՝ ակնկալվող 3 տոկոսի փոխարեն։ Հաջորդ տարվա կանխատեսումը ցածր է 3 տոկոսից։

Դանդաղումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ աշխարհը դեռ լիովին չի վերականգնվել ռեցեսիայից հետո, որը պայմանավորված էր 2020թ. քովիդով։

ԱՄՀ-ն սպասում է, որ այս տարի տնտեսության 3 տոկոսանոց աճը ավելի ցածր է, քամ 2022թ. 3,5 տոկոսը։

Նորություններն այնքան էլ վատ չեն։ Համաշխարհային տնտեսությունը «զգալի կայունություն» է ցուցաբերել, մինչդեռ ԱՄՆ Դաշնային պահուստային հիմնադրամը եւ այլ կենտրոնական բանկեր բարձրացրել են իրենց տոկոսադրույքները գնաճի վերականգնման դեմ պայքարի համար։

Բարձրացումն օգնել է թուլացնել գնային ճնշումը՝ շատ մարդկանց աշխատանքից չզրկելով։ ԱՄՀ-ն ակնկալում է, որ գլոբալ գնաճը կնվազի 2022թ. 8,7 տոկոսից մինչեւ այս տարվա 6,9 եւ 2024թ. 5,8 տոկոս։

ԱՄՆ-ն հատուկ տեղ է զբաղեցրել ԱՄՀ վերջին զեկույցում։ Այս տարի ԱՄՆ տնեսության աճի կանխատեսումը բարձրացվել է մինչեւ 2,1 տոկոս եւ 1,5 տոկոս 2024թ.։

Եվրոպական արժույթն օգտագործող 20 երկրներում գործերն ավելի մռայլ են։ ԱՄՀ-ն եվրոգոտու կանխատեսումն իջեցրել է 0,7 տոկոսի այս տարի եւ 1,2 տոկոսի 2024թ.։

Կանխատեսվում է, որ Չինաստանի տնտեսությունը կավելանա 5 տոկոսով այս տարի եւ 4,2 տոկոսով 2024թ., երկու ցուցանիշն էլ ավելի ցածր են, քան ակնկալում էր ԱՄՀ-ն հուլիսին։

Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները աննախադեպ պատժամիջոցներ են մտցրել Ռուսաստանի դեմ եւ ձգտում են ավելի քիչ կախում ունենալ չինական ներմուծումից։

ԱՄՀ-ն նշել է, որ անցած տարի երկրները մոտ 3 000 նոր սահմանափակումներ են մտցրել առեւտրի ոլորտում։ Միջազգային առեւտուր, ըստ կանխատեսումների, կավելանա ընդամենը 0,9 տոկոսով այս տարի եւ 3,5 տոկոսով 2024թ., ինչը շատ ավելի ցածր է 2000-2019թթ. միջին տարեկան ցուցանիշից, որը հավասար էր 4,9 տոկոսի։