Համաշխարհային բանկի ղեկավար Աջայ Բանգան հինգշաբթի ասել է, որ Իսրայելի և Գազայի միջև հակամարտությունն անհարկի համաշխարհային տնտեսական ցնցում է, որը, տարածվելու դեպքում, կենտրոնական բանկերի համար կդժվարացնի շատ տնտեսություններում մեղմ վայրէջքի կատարումը, հաղորդում է Reuters-ը:

«Սա հումանիտար ողբերգություն է և տնտեսական ցնցում, որը մեզ պետք չէ», - ասել է Բանգան Reuters-ին՝ Վաշինգտոնում Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպման շրջանակում:

Նրա խոսքով՝ կենտրոնական բանկերը «սկսում են մի փոքր ավելի վստահ զգալ, որ կա մեղմ վայրէջքի հավանականություն, իսկ սա միայն բարդացնում է իրավիճակը»: