Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հաղորդել է, որ Սիրիայից դեպի Իսրայել  հրթիռների արձակումներ են արձանագրվել, ընդ որում, դրանցից մի քանիսը հատել են սահմանը և վայրէջք կատարել բաց տարածքներում, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները: 

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հրետանային հարվածներ է հասցնում Սիրիայի ուղղությամբ, այն բանից հետո, երբ Իսրայելի հյուսիսի ուղղությամբ մի քանի ականանետային արկեր են արձակվել։