Պեկինում հայտարարել են, որ չինական պողպատե ընկերություններին սուբսիդիաների վերաբերյալ հետաքննելու՝ Եվրամիության պլանները կխաթարեն մատակարարման համաշխարհային շղթաները և կխախտեն միջազգային առևտրի նորմերը:
Ինչպես նշում է Reuters-ը, Բրյուսելը պլանավորում է հակասուբսիդավորման հետաքննություններ իրականացել պողպատի գործարանների նկատմամբ, որոնք ավելցուկային արտադրանք են արտադրում այնպիսի երկրներում, ինչպիսին Չինաստանն է, որպես Միացյալ Նահանգների հետ պայմանագրի մաս: Իր հերթին, ԱՄՆ-ը չի վերասահմանի ԵՄ-ում պողպատի և ալյումինի համար՝ Թրամփի ժամանակաշրջանի մաքսատուրքերը։
«Չինական կողմը կարծում է, որ Եվրամիության վերոնշյալ գործողությունները կխախտեն միջազգային առևտրի կարգը»,- ասել է Չինաստանի առևտրի նախարարության ներկայացուցիչ Հե Յադունը։
«ԵՄ պրակտիկան մեծացնում է վերամշակման ծախսերը՝ ազդելով սպառողների վրա և չի նպաստում համաշխարհային արդյունաբերական և մատակարարման շղթաների կայունությանը»,- հավելել է նա։
Financial Times-ն ավելի վաղ հայտնել էր, որ դաշինքը նախատեսում է հայտարարել հետաքննության մասին, երբ հոկտեմբերի 20-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդունի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելին։
Եվրահանձնաժողովը վերջերս հետաքննություն է սկսել՝ որոշելու, թե արդյոք պետք է պատժիչ մաքսատուրքեր սահմանել՝ պաշտպանելու ԵՄ արտադրողներին չինական ավելի էժան էլեկտրական մեքենաների ներմուծումից, որոնք, ըստ նրա, օգտվում են նաև պետական սուբսիդիաներից:
ԵՄ-ն արդեն պատժիչ մաքսատուրքեր է սահմանել չինական պողպատի և չժանգոտվող պողպատի արտադրանքի 20 դասերի վրա և սահմանել ներմուծման քվոտաներ՝ իր շուկան մինչև 2024 թվականի կեսերը պաշտպանելու համար:
Չինաստանի բեռնափոխադրումները 2018 թվականից ի վեր անշեղորեն նվազել են և կազմել են ԵՄ պողպատի ներմուծման մեկ տասներորդ մասը՝ 2015 թվականի մեկ քառորդից պակաս, ըստ ԵՄ պողպատագործների ֆեդերացիայի Eurofer-ի:




























