ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հերքել է այն տեղեկությունը, ըստ որի ԱՄՆ-ը և Քաթարը պայմանավորվել են արգելել Իսլամական Հանրապետության հասանելիությունը վերջերս ապասառեցված և քաթարական բանկին փոխանցված 6 միլիարդ դոլարին, գրում է Mehr-ը:
«Այս զեկույցը զուրկ է արժանահավատությունից, և դրա հրապարակումը կխաթարի Washington Post-ի հանդեպ վստահությունը», - ասվում է առաքելության հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ «ԱՄՆ սենատորները, որոնց մասին նշվում է, և Սպիտակ տունը լավ գիտեն, որ չեն կարող հրաժարվել համաձայնագրից»։





























