ԱՄՆ-ն Իրանին թույլ չի տվել վաճառել իր հում նավթը, երկիրն իր սեփական սպառողներն ունի, ասել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օվջին, տեղեկացրել է Mehr-ը։

Օվջին, որը այս հայտարարությունն արել է հարավարեւմտյան Ֆարս նահանգ կատարած այցի ժամանակ, ավելացրել է, որ ներկայում Իրանն օրական արդյունահանում է ավելի քան 3,3 մլն բարել նավթ։

«Մենք աշխատում ենք երկրում նավթի արդյունահանումն ավելացնելու ուղղությամբ, քանի որ մեր սեփական սպառողներն ունենք», մեջբերել է Shana-ն իրանցի նախարարին։

«Բոլոր միջոցները ձեռնարկվել են դժվար հանգամանքների համար, որոնք պայմանավորված են պատժամիջոցներով»,- ընդգծել է Օվջին՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ն եւս 223 պատժամիջոց է մտցրել Իրանի դեմ այն ժամանակվանից, եր Ռայիսիի վարչակազմը ստանձնել է երկրի ղեկավարությունը երկու տարի առաջ։