Այն ժամանակվանից ի վեր, ինչ Uber-ն սկսել է աշխատել Ֆրանսիայում (12 տարի), նա ստիպված է եղել բախվել բազմաթիվ իրավաբանական խնդիրների, գրել է AFP-ն։

Նրան դատի են տվել տաքսու ֆրանսիացի վարորդները։ Հայցը ներկայացնողները փորձում են հասնել հաղթանակի Uber France-ի եւ Uber BV-ի հանդեպ։

Ֆրանսիացի վարորդները իրենց գործողություններն սկսել են վճռաբեկ դատարանի որոշումից հետո։ Դատարանը որոշել էր, որ վարորդը պետք է աշխատանքային պայմանագիր ունենա պլատֆորմի հետ, այլ ոչ թե արտահաստիքային աշխատակցի կարգավիճակ։

«Հրաժարվելով կիրառել ֆրանսիական աշխատանքային եւ հարկային օրենսդրությունը՝ Uber-ը անբարեխիղճ մրցակցություն է ծավալում»,- հավաստիացնում են տաքսու վարորդների ներկայացուցիչները։

Վարորդները կարծում են, որ իրենցից յուրաքանչյուրն ամեն տարի կորցնում է 9 300-ական եվրո, ինչպես նաեւ Uber-ից պահանջում են փոխհատուցել վնասն ու տոկոսները, Uber-ը հավաստիացնում է, որ հայցը հիմնավորված չէ եւ ժամանակավրեպ է։

«Այսօր ավելի քան 35 000 VTC եւ տաքսու վարորդներ մեր հավելվածն օգտագործում են եկամուտ ստանալու համար։ Այդ գործողությունը հակասում է ամբողջ հատվածի եւ վարորդների շահերին, որոնք ցանկանում են անկախ մնալ»,- ասել են Uber-ի մամուլի ծառայությունում։

Մեկ այլ համանման գործով Փարիզի Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է Uber-ին վճարել փոխհատուցում 149 վարորդների անբարեխիղճ մրցակցության համար՝ կապված նրա UberPop նախկին հավելվածի գործունեության հետ։

Մոտ 2 4800 տաքսու վարորդներ Փարիզում ուրբաթ օրն սկսել են իրենց դատաքննության վերջին փուլը Uber-ի դեմ՝ մեղադրելով ամերիկյան հսկային անբարեխիղճ մրցակցության մեջ եւ 455 մլն եվրոյի չափով վնասի փոխհատուցում պահանջելով։