Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրել է «Հավաքական անվտանգության պայմանագրում փոփոխութունները վավերացնելու մասին» օրենքը: Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Պայմանագիրը թույլ է տալիս օգտագործել հավաքական անվտանգության ուժերը ՀԱՊԿ-ի անդամ պետություններում ճգնաժամային իրավիճակների լուծման համար: Զինված ուժերի գործունեության համակարգմամբ զբաղվելու է ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհուրդը, այլ ոչ թե ԱՊՀ Զինված ուժերի գերագույն հրամանատարությունը: ՀԱՊԿ անդամ ցանկացած պետության նկատմամբ ագրեսիայի դեպքում, դա կդիտարվի որպես ագրեսիայի դրսեւորում Պայմանագրի բոլոր պետությունների նկատմամբ: ՀԱՊԿ բոլոր մնացած պետությունները անմիջապես կցուցաբերեն ահրաժեշտ օգնություն, այդ թվում նաեւ ռազմական եւ խաղաղարար:
Նշենք, որ Պետդուման օրենքն ընդունել է հոկտեմբերի 7-ին. այն արժանացել է նաեւ Դաշնության Խորհրդի հավանությանը 2011 հոկտեմբերի 12-ին:
Այս պահին ՀԱՊԿ-ի անդամ երկրներն են ՌԴ-ն, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը:




























