Համաշխարհային տնտեսությունը բախվում է հսկայական անորոշության ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ պատերազմի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի շարունակվող պատերազմի պատճառով։ Այդ հակամարտությունները սպառնում են այդ տարածաշրջաններին, ինչպես նաեւ կարող են խախտել թուլացած փոխադարձ կապը, որը պահպանվում է աշխարհի խոշոր տնտեսությունների միջեւ, տեղեկացրել է CNN-ը։

Համաշխարհային տնտեսությունը վերջին հարյուր տարում դարձել է ավելի ինտեգրված։ Այդ փոխադարձ կապը հայտնի է որպես գլոբալացում։ Այն խորացել է 20-րդ դարի երկրորդ կեսին, երբ վերամիավորվեց Գերմանիան, եւ դարձավ ավելի ուժեղ, երբ Չինաստանը դարձավ միջազգային առեւտրի հզորագույն մասը։

Բայց 2008թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո շատերն ասում են, որ այդ կապերը սկսել են թուլանալ։ Wells Fargo-ի հետազոտության համաձայն՝ շատ երկրներ սկսել են հովանավորչական քաղաքականություն վարել՝ ուղղված օտարերկրյա մրցակցությունից հայրենական արդյունաբերության պաշտպանությանը։

Տնտեսական կապերի խզումը կոչվում է դեգլոբալիզացիա։

Որոշ տնտեսագետներ ասում են, որ գլոբալիզացիան մտել է փակուղի, ան դեպքում, երբ մյուսները հավաստիացնում են, որ այն ընդհանրապես դադարել է, ընդ որում՝ կատալիզատոր են ծառայում Չինաստանի դեմ Թրամփի վարած սակագնային պատերազմը, քովիդի համավարակը եւ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։

Wells Fargo-ի տնտեսագետները արջի դիրքորոշում են որդեգրել։ Նրանց կարծիքով՝ գլոբալիզացիայի դարաշրջանն ավարտվել է։ Նրանք նշում են օտարերկրյա ուղիղ ներդրումների հոսքերի կտրուկ նվազումն ամբողջ աշխարհում։

Նրանց խոսքով՝  Իսրայելի պատերազմը ՀԱՄԱՍ-ի դեմ կարող է դառնալ դեգլոբալիզացիայի եւս մեկ կատալիզատոր։

Wells Fargo-ի տնտեսագետ Բրենդան Մակքենայի խոսքով՝ աշխարհաքաղաքական պառակտման ժամանակ դա հանգեցնում է երկրների միջեւ առեւտրային համագործակցության կրճատման, տեղեկության, տեխնոլոգիաների ավելի քիչ փոխանակման, ավելի քիչ կապերի ֆինանսական շուկաներում։ Ի վերջո, դա է դեգլոբալիզացիայի ուժը։

Նա նշել է, որ պատերազմը Մերձավոր Արեւելքում էլ ավելի կսրի այդ պառակտումը։ Դեգլոբալիզացիայի պատճառով  գլոբալ տնտեսական միջավայրը կդառնա ավելի մրցակցային, իսկ երբ մրցակցությունը նվազի, դա կհանգեցնի գնաճի։ «Եթե շարունակվի տնտեսական պառակտումը, դա կվերաճի գնաճի, ինչն էլ կհանգեցնի տոկոսադրույքների բարձրացման ոչ միայն ԴՊՀ-ի, այլեւ այլ խոշոր կենտրոնական բանկերի կողմից ամբողջ աշխարհում։ Եվ կունենանք ոչ միայն բավական սարսափազդու ուժեր, որոնք կիջեցնեն համաշխարհային ՀՆԱ-ի աճը եւ կդառնան զսպող գործոն գլոբալ տնտեսական ակտիվության համար, այլեւ կստանանք դրամավարկային քաղաքականության խստացում, ինչը եւս կարող է խորացնել այդ էֆեկտները»։