Չին-ղազախական կայուն եւ դինամիկ հարաբերությունները նպաստում են երկու երկրների զարգացմանը։ Այս մասին ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ հանդիպման ժամանակ, որը ժամանել է Պեկին՝ մասնակցելու «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ»-ի համաժողովին։
Ինչպես տեղեկացրել է Չինաստանի ԱԳՆ-ն, հանդիպման ըթնացքում Սի Ծինփինը նշել է, որ երկու երկրները պետք է ամրապնդեն համագործակցությունը եւ համատեղ իրականացնեն «Գոտի եւ ճանապարհ» ծրագիրը։
Տոկաեւը հայտարարել է, որ իր երկիրը շահագրգռված է Չինաստան գյուղտնտապրանքների արտահանումն ընդլայնելու հարցում։
Չինաստանը պատրաստ է աշխատել Ղազախստանի հետ առեւտրին եւ ներդրումներին մշտապես աջակցելու եւ արտադրության ոլորտում ներդրումների խթանման ուղղությամբ»,- ասել է Սի Ծինփինը։ Երկու ղեկավարները ստորագրել են երկկողմ համագործակցության մի քանի փաստաթղթեր։
Սի Ծինփինը նաեւ նշել է, որ Չինաստանը պատրաստ է ընդլայնել էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը Ղազախստան, ընդլայնել երկաթուղային բեռնափոխադրումները եւ ավելացնել միջազգային տրանսպորտային երթուղիների օգտագործումը Կասպից ծովով։
Սի Ծինփինը նաեւ նշել է, որ երկրների միջեւ հարաբերությունները կախված են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանումից։ «Չինաստանը եւ Ղազախստանը պետք է հավատարիմ մնան իրենց մտադրություններին եւ մշտապես նպաստեն երկու երկրների միջեւ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացմանը»։
Հանդիպման ժամանակ Տոկաեւը բարձր է գնահատել Չինաստանի դրական դերը միջազգային գործերում, այդ թվում նրա ջանքերը ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում, եւ հայտարարել է, որ պատրաստ է ամրապնդել բազմակողմ կապերը եւ համագործակցությունը Չինաստանի հետ։




























