Իսրայելի կողմից Գազայի հատվածի շրջափակումը և տարհանման հրամանները կարող են հավասարեցվել քաղաքացիական անձանց բռնի տեղահանման միջազգային հանցագործության: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի Գազայում գտնվողն գրասենյակի մամուլի խոսնակ Ռավինա Շամդասանին, հաղորդում է Reuters-ը:

«Մենք մտահոգված ենք, որ այս հրամանը, կապված  Գազայի հատվածի ամբողջական պաշարման հետ, չի կարող համարվել օրինական ժամանակավոր տարհանում և, հետևաբար կհամարվի քաղաքացիական անձանց հարկադիր տեղահանում, որը խախտում է միջազգային իրավունքը», - ասել է Ռավինա Շամդասանին

«Բռնի տեղահանում» տերմինը նկարագրում է քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը և հանցագործություն է մարդկության դեմ, որը պատժվում է Միջազգային քրեական դատարանի կողմից։