ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ Իսրայելը «անհանգստացած» է Գազայի հատվածի իրավիճակով, բայց ներկա պահին հրադադար չկա, իսկ Ռաֆահ անցակետը Եգիպտոսի կողմից փակ է։

ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչ, փոխգնդապետ Ռիչարդ Հեհթը հայտարարել է, որ ՑԱԽԱԼ-ի ռմբակոծումը «կազմակերպել էր հեախուզությունը», քանի որ զոհերի թիվը Գազայի հատվածում ավելանում է։ Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո պաղեստինցի պաշտոնատար անձանց տվյալներով՝ իսրայելական ավիահարվածներից զոհվել է մոտ 3 000 մարդ։

Հեհթը մեղադրել է ՀԱՄԱՍ-ին վառելիքի եւ սննդամթերքի գողության մեջ ՄԱԿ օգնություն ցուցաբերող գործակալությունից։

Խոսելով Լիբանանի սահմանի իրավիճակի մասին՝ նա տեղեկացրել է, որ երեքշաբթի լիբանանյան կողմից արձակվել է հակատանկային հրթիռ, ինչի հետեւանքով մի քանի մարդ վիրավորվել է, իսկ իսրայելական ուժերը պատասխան կրակ են բացել։ «Մարտական գորոծղությունների վարման մեր կանոնները սահմանին այժմ շատ հստակ են.  նրան, ով մոտենա պատնեշին, կկրակեն»,- ասել է Հեհթը։

Նա նախազգուշացրել է, որ Լիբանանը պետք է ինքն իրեն հարց տա. «Արդյո՞ք ցանկանում են ռիսկի դիմել իրենց ապագայի հարցում հանուն ՀԱՄԱՍ-ի»։ Հարցին, թե կարող է արդյոք Իսրայելը պատերազմ վարել երկու ճակատում, Հեհթը պատասխանել է. «Իհարկե, կարող ենք։ Բայց բռնության մակարդակը շատ, շատ բարձր կլինի։ Բայց, իհրակե, մենք կարող ենք»։

Նրա խոսքով՝ իսրայելցի զինվորականները պատրաստվում են Գազայի հատվածի դեմ հաջորդ արշավին, բայց պլանները կարող են չհամապատասխանել ցամաքային հարձակման լայնորեն տարածվող ակնկալիքներին։ «Մենք պատրաստվում ենք  պատերազմի հաջորդ փուլին։ Մենք դեռ չենք ասել, թե ինչպիսին կլինի այն։ Բոլորը խոսում են ցամաքային հարձակման մասին։ Դա կարող է մի ինչ-որ այլ բան լինել»,- ասել է Հեհթը լրագրողների հետ հերթական ճեպազրույցում։

Ըստ Reuters-ի, CNN-ի նյութերի