ԱՄՆ-ը ի պատասխան Իսրայելի վրա հարձակման պատժամիջոցներ է սահմանել ՀԱՄԱՍ-ի 10 անդամների եւ Գազայում, Սուդանում, Թուրքիայում, Ալժիրում ու Քաթարում պաղեստինյան զինյալ կազմակերպության ֆինանսական ցանցի դեմ։

ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտաքին ակտիվների վերահսկման վարչությունը պատժամիջոցներ է կիրառել այն անդամների նկատմամբ, ովքեր կառավարում են Քաթարում ֆինանսական միջնորդ հանդիսացող ՀԱՄԱՍ-ի ներդրումային ֆոնդը և  սերտ  կապեր  ունեն իրանական ռեժիմի՝ ՀԱՄԱՍ-ի առանցքային հրամանատարի և Գազայում գործող վիրտուալ արժույթի բորսայ հետ։

Ֆինանսների նախարար Ջանեթ Իելենն ասել է, որ ԱՄՆ-ն «արագ և վճռական գործողություններ է ձեռնարկում ՀԱՄԱՍ-ի ֆինանսիստներին  հնարավորություն ընձեռողներին հետապնդելու համար՝ Իսրայելի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների դաժան և անխիղճ կոտորածներից հետո»:

«ԱՄՆ գանձապետարանը ահաբեկչության ֆինանսավորմանը արդյունավետ հակազդելու երկար պատմություն ունի, և մենք չենք վարանի ՀԱՄԱՍ-ի դեմ օգտագործելու մեր գործիքները», - նշել է նա: